Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Աղոթարան

Աղոթարան
27.06.2017 | 00:57

Չեմ համարձակվում ինչպես մաքուրը, այլ աղաչում եմ՝ մաքրի՛ր իմ գարշահոտությունը Քո մաքրությամբ, քանզի անթիվ են իմ մեղքերի բազմությունները, և իմ անօրենության ամբոխներն ինձ հանապազ հեղձում են, սիրտս ճմլում և մարմինս ու ոսկորներս հալեցնում ու մաշեցնում, ուստի հանապազ թախանձում եմ՝ պաղատելով, աղաչելով և աղերսելով, քանզի Դու իմ Հայրն ես ու Տերը, արարիչը և ստեղծողը, ո՞ւմ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ